ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ հետապնդելու է մի գերնպատակ.
Համախմբել ճիշտ բանականությամբ օժտված և սթափ կշռադատող մարդկանց, որոնք` վայր դնելով իրենց կուսակցական և անձնական շահը, պետք է ծառայեն մի նպատակի, այն է` բացահայտել և պայքարել բոլոր այն տարրերի դեմ, որոնք իրենց գերակա շահը հետապնդելով` ուղղակի կամ անուղղակի կերպով տեռորի են ենթարկում Հայաստանի Հանրապետությունը և նրա շարքային քաղաքացուն:
Տվյալ ժամանակշրջանում այդ տարրերից են. ՀՀ կառավարություն վարչապետ ` Տ.Սարգսյանի գլխավորությամբ Հայստանի <<Հանրապետական>> կուսակցություն` նախագահ Ս.Սարգսյանի գլխավորությամբ
ՀՀ-ում ձևավորված քրեա-օլիգարխիկ համակարգի յուրաքանչյուր ներկայացուցիչ
Ընդդիմության ֆիկցիա ստեղծած, սակայն անուղղակի կերպով ի օգուտ նույն ՀՀկ-ի գործող տարատեսակ կուսակցություններ և քաղ. գործիչներ:
Որպես պայքարի միջոց ձևավորվելու է մի մոդել, որի արդյունավետությունը պետք է ապահովի կտրուկ և երբեմն կոշտ գործելաոճը` հաշվի առնելով վերջին քսանամյակում ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր նշանակալից քաղաքական և սոցիալական բնույթի իրադարձությունները, ձախողված կամ հաջողված իշխանափոխությունները, ճգնաժամային իրավիճակները, ներկայիս քաղաքական դաշտի մուտացիոն վիճակը , տարածաշրջանային և ազգային որոշ առանձնահատկություններ:
Որպես շարժման կորիզ և գլխավոր հարվածային ուժ հիմնականում դիտարկվելու է երիտասարդությունը:

0 коммент.: